Հայ-ռուսական հարաբերությունները գնահատում ենք դաշնակցային. Սերգեյ Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ռուսական հարաբերությունները գնահատում ենք դաշնակցային, դրանք հենց այդպիսին են։ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ առցանց ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Դա վերաբերում է և՛ ՀԱՊԿ շրջանակում, և՛ երկկողմ ձևաչափով հարաբերություններին։ Ռազմական փոխգործակցությունը չափազանց սերտ է։ Հայաստանում ռուսական ռազմաբազա կա: Այն օգնում է ապահովել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։

Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը և ռազմատեխնիկական օգնությանը, որը մենք ցուցաբերում ենք Հայաստանին, այստեղ նույնպես մենք սերտ և արդյունավետ աշխատում ենք։ Այնպես որ՝ այստեղ որևէ հարց չի առաջանում»,- ասաց Սերգեյ Լավրովը։

 




Լրահոս