Սանկտ Պետերբուրգից Երևան է վերադարձել 225 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով «Ուրալյան ավիաուղիներ» ընկերութունը մայիսի 27-ին՝ ՌԴ ժամանակով 16:05-ին, չարտերային թռիչք իրականացրեց Սանկտ Պետերբուրգից Երևան:

Հայաստանի Հանրապետություն վերադարձավ 225 քաղաքացի, որոնցից 5-ը՝ մինչև երկու տարեկան երեխա: 19 քաղաքացու ուղևորատոմսի արժեքը վճարվել է տեղի հայ բարերարների կողմից՝ գլխավոր հյուպատոսության միջնորդությամբ, որոնցից 5-ը զորակոչիկ են, մնացածը՝ անվճարունակ:




Լրահոս