Այսօր վիճաբանություն տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանում, երբ ընթանում էր ւ Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստը։ Վիճաբանությունը Վարագ Սիսեռյանի և փաստաբանի միջև էր։
Նշենք, որ նիստի օրակարգում հասարակական հետաքրքրություն ներկայացնող՝ Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի հարցի քննարկումն էր։ Ընդ որում, արտահերթ նիստին հրավիրված են ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմեր։
Մանրամասները՝ տեսանյութում