Երեկ իրավապահները ԲՀԿ-ի հարցով մտել են դատարան. քանի բնակարան ու տարածք խուզարկելու թույլտվություն են ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև կուսակցության տարբեր գրասենյակներում և գործիչների առանձնատներում խուզարկությունները շարունակվում են։ Ինչպես արդեն հայտնել ենք, այս պահին խուզարկություններ են իրականացվում նաև իրենց կուսակցական գրասենյակներում, մասնավորապես, Գեղարքունիքի գրասենյակում։

ArmLur.am-ի  տեղեկություններով` երեկ իրավապահները ԲՀԿ-ի տարածքներում եւ ԲՀԿ-ի առաջնորդների բնակարանները խուզարկելու թույլտվություն ստանալու համար դիմել են դատարան: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները ԲՀԿ-ին պատկանող 25 տարածքներում խուզարկություն իրականացնելու հիմքեր են ներկայացրել, որն էլ դատարանը բավարարել է: Ասել է, թե այս պահին իրավապահները ԲՀԿ-ին պատկանող 25 տարածքներում ունեն խուզարկություն իրականացնելու որոշում, որից մեկն էլ ԲՀԿ առաջնորդի առանձնատունն է:




Լրահոս