ԲՀԿ-ն կդիմի Սահմանադրական դատարան. որոշումը կայացված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցութունը պատրաստվում է ստեղծել քննիչ հանձնաժողով եւ դիմելու են Սահմանադրական դատարան: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեցին պատգամավորներ Վահե Էնֆիաջյանն ու Իվետա Տոնոյանը:

«Մեր խմբակցությունը նախաձեռնում է քննության ենթարկել, իրական վիճակագրական տվյալներ ներկայացնել կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված», – նշեց Էնֆիաջյանը: Տոնոյանը նշեց, թե նախաձեռնությունները երկուսն են: Կորոնավիրուսի կանխարգելման, հետեւանքների վերացման աշխատանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ նախաձեռնությամբ են հանդես գալու եւ դիմելու են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների արգելման հետ կապված որոշման իրավաչափությունը։ Տոնոյանը նշեց, թե երկու նախաձեռնությամբ էլ այսօր են հանդես գալու:

«Աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են: Մենք դիմել ենք նաեւ «Լուսավոր Հայաստան»-ի մեր գործընկերներին: Սա այս պահին կարևոր է, որպեսզի պարզենք, թե որքանով են կառավարության, պարետատան կողմից կատարված աշխատանքները եղել ժամանակին, քանի որ շատ դեպքերում նրանց կողմից հապաղման պարագայում կարող էին լինել այս ահագնացող մահերը», – հավելեց Տոնոյանը:




Լրահոս