Աբրահամ Մանուկյանին կալանավորելու միջնորդության քննարկումը հետաձգվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Աբրահամ Մանուկյանին կալանավորելու միջնորդության քննարկումը հետաձգվեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը։ Դատական նիստը կշարունակվի հունիսի 19-ին` ժամը 17։00-ին։

Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար։ Նա հունիսի 17-ին ձերբակավել է։




Լրահոս