Այսօր խորհրդարանում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը ներկայացրեց ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ այդ փոփոխություններով, ոչ միայն կրկնակի կավելանա մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը, այլև նպաստի իրավունք կստանան գյուղական բնակավայրերում առնվազն մեկ տարի հաշվառված և փաստացի բնակվող, չաշխատող կանայք:
Այսպիսով՝ քաղաքային բնակավայրերում բնակվող, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող քաղաքացիների համար նպաստի չափը կկազմի 26.500 դրամ: Նույնքան կկազմի գյուղական բնակավայրերում բնակվող, չաշխատող քաղաքացիների նպաստի չափը՝ հուլիսի 1-ից հետո ծնված երեխայի խնամքի համար: Գյուղական բնակավայրերում ապրող, աշխատող, մինչև 2 տարեկան երեխա ունեցող քաղաքացիների համար խնամքի նպաստի չափը կկազմի 53.000 դրամ:
Այս կարգավորումը ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից և կտարածվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների վրա։
Մանրամասները՝ տեսանյութում