Շատերի համար ամառային հանգիստն ամենասպասվածն է, երբ կարող ես վայելել ծովափնյա հանգիստը կիզիչ արեւի տակ, սակայն այս տարի աշխարահն ուրիշ պլաններ էր նախատեսել մարդկանց համար` համաշխարհային համաճարակ, որը ճեղքում է յուրաքանչյուր պատնեշ:
«Ժողողովուրդ» օրաթերթը շարունակելով ամառային հանգստին վերաբորվող շարքն՝ այս անգամ ազգագրական երգերի սիրված կատարող Ներսիկ Իսպիրյանից հետաքրքրվել է, թե այս համաշխարհային պանդեմիայի պայմաններում ինչպես եւ որտեղ է պատրաստվում անցկացել ամառային հանգիստը:
Մեզ հետ զրույցում Ներիսկ Իսպիրյանը նշում է, որ այս տարի ամառային հանգիստն անցկացնելու է ընտանիքի հետ միասին իրենց ամառանոցում, որը գտնվում է հայրենի Ծովազարդ գյուղում՝ կապուտաչյա Սեւանի ափին :
«Այս տարի այլ տարբերակ պարզապես չկա, եւ կարող եմ ասել, որ արդեն իսկ մեկուսացել ենք մեր ամառանոցում, որտեղ կա մաքուր բնություն, ծառեր, օդ»,-ընդգծում է սիրված երգիչը:
Ներսիկ Իսպիրյանը մեզ հետ զրույցի վերջում մաղթում է մեր ժողովրդին համբերություն, զգոնություն՝ հուսալով, որ շուտով այս համաճարակը կնահանջի:
Լիդա Եղիազարյան