14 նախագիծ՝ արտահերթ նիստի օրակարգում. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ 09:30-ին, տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է արտահերթ նստաշրջան գումարելուն համաձայնություն տալու մասին հարցը: Արտահերթ նիստը գումարվելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ:

Այսպիսով, ArmLur.am-ը տեղեկացավ, որ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության, «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը քննարկվելու է առաջին ընթերցմամբ:

Բացի այդ, առաջինից երկրորդ ընթերցում կքննարկվի «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ընդհանուր առմամբ, վաղը քննարկվելիք նախագծերը 14-ն են:




Լրահոս