Օրերս հրապարակվեց, որ քրեական գործ է հարուցվել Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում հաշվառված շենքից մոտ 1մլն 500 հազար դրամ արժողությամբ մեծ թվով մետաղապլաստե դռներ գողանալու, ինչպես նաև շենքին դիտավորությամբ գույքային վնաս պատճառելու փաստով:
Այս գործով կա կալանավորված երկու անձ Գոռ Սահակյանը եւ Էրիկ Եսայանը: Սակայն այսքանով մեղադրյալների ցանկը չի ավարտվում: Մեզ հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը նոր բացահայտում է արել, թե ինչպես է Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում հաշվառված շենքից Ռուբեն Պպոյանը փորձել գողանալ շենքի մալուխները:
Այսպիսով մեզ հայտնի դարձավ, որ Ռուբեն Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020 թվականի փետրվարի 17-ին` ժամը 14:00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել շինություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում գտնվող, Երևան քաղաքի Պարույր Սևակ փողոցի 5/1 հասցեում տեղակայված շենք և շենքի պատերի միջից քաշել-պոկելու եղանակով հավաքել, իր մոտ առկա պարկի մեջ է լցրել զգալի չափեր ընդհանուր 9.300 ՀՀ դրամ արժողության, պղնձե մալուխները, սակայն ուրիշի գույքի գաղտնի հափշտակությանն ուղղված հանցավոր արարքն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել, քանի որ հավաքված մալուխները հափշտակելու ընթացքում շենքում ձայներ է լսել և դիմել է փախուստի` շենքի ներսում թողնելով հափշտակության նպատակով իր կողմից պարկում հավաքված պղնձե մալուխները:
Պապոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին :
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան