ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատավոր Արա Կուբանյանն ԱԱԾ-ի տեսադաշտում էր հայտնվել ամիսներ առաջ. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է,  դատարանը մերժել էր կալանավորել Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանին: Սակայն մյուս դատավոր  Գևորգ Նարինյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը:  ArmLur.am-ը  դատավոր Արա Կուբանյանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել ենք նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանի հետ: Նրա խոսքով, Կուբանյանն ԱԱԾ-ի տեսադաշտում հայտնվել էր դեռ ամիսներ առաջ:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ որոշել էր միջնորդությունները բավարարել և տալ համաձայնություն՝ վերոնշյալ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս