Դպրոցական ծրագրերում ժամանակակից հայ գրողների գործերի ընդգրկումը, ինչպես նաև ծրագրից դասականներից որոշների դուրս մղումը քննարկումների և քննադատությունների տեղիք է տվել։ Մեծ աղմուկ հանած հայեցակարգից դուրս են մնացել Մովսես Խորենացին, Նահապետ Քուչակը, Ներսես Շնորհալին, Երվանդ Օտյանը։ Սակայն միաժամանակ դպրոցական ծրագրում ընդգրկվել են ժամանակակից հայ գրողներ` Հրաչյա Սարիբեկյան, Արամ Պաչյան, Արմեն Օհանյան: ArmLur.am-ն այսօր հարցում է իրականացրել երևանցիների շրջանում՝ փորձելով պարզել, թե ինչպես են վերջիններս վերաբերվում կրթական ծրագրում կատարվելիք փոփոխություններին:
Եվ չնայած կարծիքները տարբեր էին, սակայն հետաքրքիր է, որ մեր հարցվածներից քչերն էին ճանաչում ժամանակակից հայ գրողներին եւ անգամ նրանց ստեղծագործությունները չէին կարդացել: Հավելենք, սակայն, որ գրականության ամբողջական ցանկը կներկայացվի հանրային քննարկումների արդյունքում արված լրամշակումներից հետո։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան