ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գավառի կրակոցների գործով գործարք է առաջարկվել քննչական մարմնին. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թ ապրիլի 28-ին Գավառի ճանապարհին հնչած կրակոցների գործով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Մասնավորապես, քրեական գործով կալանավորվածի պաշտպանը դատավարական գործարք է առաջարկել Քննչական կոմիտեին: Նկատենք՝ Գավառի կրակոցներից անցել է 3 ամիս ու քրեական գործով ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում:

Ներկայացնենք՝ ինչ իրադարձություններ եղան Գավառի կրակոցներից հետո: Նախ պաշտոնից ազատվեց Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանը : Դեպքից հետո 7 օր անց ոստիկանություն էր հրավիրվել Գավառի կրակոցների գործով կալանավորված Ռոբերտ Հակոբյանի որդին՝ Հովիկ Հակոբյանը եւ ոստիկանների կողմից դաժան ծեծի ենթարկվում: Ըստ էության, իրավապահները ծեծի միջոցով են փորձում տղայից տեղեկություններ կորզել դեպքի մասին:

Քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված 30 անձ, 19-ը՝ կալանավորվել է, իսկ 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները բավարարվել են, և հայտարարվել է հետախուզում: Ի դեպ, հետախուզվող անձիք Գավառի հիվանդանոց ներխուժած անձիք են, որոնց իրավապահները չեն կարողանում գտնել:

Գավառի ողբերգական դեպքը բավականին խորը արմատներ ունի:  Բանն այն է, որ ամիսներ առաջ միջադեպ էր եղել , անձիք էին ծեծվել , եւ ,դատելով իրավիճակից,  իրավապահները համարժեք գնահատական չէին տվել կատարվածին , ինչի արդյունքում էլ Գավառի ճանապարհին միջադեպի կողմերը որոշել էին հանդիպել ու հնչեցին կրակոցներ , որի արդյունքում երկու անձ զոհվեց: Կրակոցներից 2 ամիս անց առեղծվածային պայմաններում ավտովթարից մահացավ քրեական գործով մեղադրյալ Նարեկ Հովհաննիսյանը, որի համար Նորատուս համայնքի մոտ 287 բնակիչ ստորագրահավաք էին իրականացրել, որ նրան ազատ արձակեին, սակայն երիտասարդ տղան մահացավ ավտովթարից , եւ կատարվածը խիստ կասկածների տեղիք է տալիս : Սակայն այսքանով քրեական գործով ուշագրավ զարգացումները չեն ավարտվում: Մեզ հետ զրույցում քրեական գործով կալանավորված Ռոբերտ Հակոբյանի պաշտպան Կարեն Բատիկյանը ուշագրավ մանրամասներ ներկայացրեց:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս