Վաղը «Իմ քայլը» կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ ժամը 14։00-ին, տեղի է ունենալու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ։ Հիշեցնենք, որ նրա թեկնածությունն առաջադրել է դատավորների ընհանուր ժողովը։ Եվ ահա, պատգամավորներ վաղը կհանդիպեն Խունդկարյանի հետ․ միայն դրանից հետո որոշում կկայացնեն, թե ինչպես են քվեարկելու։

Նշենք, որ Երվանդ Խունդկարյանն այն միակ թեկանծուն էր, որի շուրջ լարվածություն և դեմ կարծիքներ չկային։ Կարծես թե պատգամավորներն ավելի կողմ են տրամադրված նրան, բայց շատ հարցեր կտա հենց վաղվա հանիպումը




Լրահոս