ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին կհատկացվի մարտական զենք: Այն նախատեսվում է օգտագործել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար: Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն հարկային մարմինները եւ մաքսային մարմինները` մաքսանենգության եւ այլ հանցագործությունների խափանման ու բացահայտման նպատակով:
Տեղեկացնենք, որ «Զենքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված են այն մարմինները, որոնք մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար օգտագործում են մարտական զենք: Բայց պարզվում է, որ այդ մարմինների շարքում սահմանված չէ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նոր նախագիծ է մշակել, որով առաջարկում է «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարել:
Ս.Հ.