Օգոստոսի 31-ից բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդն ու ուղեկցողը ԱՀ տարածք մուտք գործելիս սահմանային անցակետում ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցներին պետք է ներկայացնեն 10 օրից ոչ ավելի վաղեմության ՊՇՌ թեստի պատասխանը:
Սույն պահանջը վերաբերում է Արցախի, Հայաստանի հանրապետությունների և օտարերկրյա պետությունների քաղաքացիներին: Համապատասխան որոշումն (https://bit.ly/2QtZLOd) այսօր ստորագրել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:
Հիշեցնենք, որ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի ու ուղեկցողի համար մինչ այսօր բացառություն էր արվում թեստավորման պարտադիր պայմանից: