Գերմանացի մասնագետները հայտնաբերել են թունավոր նյութի հետքեր ոչ միայն արյան մեջ, այլև մաշկի վրա, մեզի մեջ և Նավալնիի շշի մեջ: Այս մասին հայտնում է ria.ru-ն։ Ենթադրվում է, որ թունավորումից հետո Նավալնին խմել է շշի ջրից, այդ պատճառով դրա մեջ թույնի հետքեր են հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել են Գերմանիա, նրա բուժումը շարունակվում է Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում։
Կրեմլի կոշտ քննադատի առողջական վիճակը վատթարացել էր Տոմսկից Մոսկվա թռչող օդանավում, որի անձնակազմը ստիպված էր եղել արտակարգ վայրէջք կատարել Օմսկում: Այստեղ 44-ամյա Նավալնիին անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: