Առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև, ամպրոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տարածքում սեպտեմբերի 15-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Հնարավոր է նաև կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-6 աստիճանով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում սեպտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս