«Ազգային օրակարգ» կուսակցությունը բողոքի ակցիա է անցկացնում Հայաստանի կառավարության շենքի առջև: Պահանջը՝ կառավարության հրաժարական ողջ կազմով:
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը լրագրողներին ասաց, որ դուրս են եկել պաշտպանելու այն բոլոր գործոնները, տարրերը, որոնք հատկորոշում են հայի ինքնությունը: Նրա խոսքով, այս իշխանությունն ունի ժողովրդի որոշ մասի վստահությունը, բայց տեսանելի է արդեն, որ տարբեր շերտեր դժգոհություն են արտահայտում, այն վստահությունը որ վայելում էր, էական անկում է ապրում:
Մանրամասները՝ տեսանյութում