Որոշել եմ հրավիրել նրան ուղիղ եթերում բանավեճի. Արսեն Ջուլֆալակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է ԿԳՄՍ նախարարի երեկվա մամլո ասուլիսի՝ կապված իր մանդատ վայր դնելու հետ.

«Որոշել եմ հրավիրել նրան ուղիղ եթերում բանավեճի, որպեսզի մեկընդմիշտ փակենք այս թեման և այն չվերածվի քաղաքական շոուի. հուսամ կգա ․․․

Հանրությունը, իշխող քաղաքական թիմը, նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների մասնագիտական համայնքները պետք է լսեն իրականությունը։

Շատ կուզենամ բանավեճի ընթացքում կրկնի իմ մասով երեկվա արտաբերած մտքերը։ Միգուցե հիշողությունն է կարճ, բայց առնվազն պետք է տեղյակ լիներ, որ գոյություն ունեն դիմում/փաստաթղթեր, ելույթներ, տեսաձայնագրություններ և այլն։
Վստահ եմ, դրանից հետո դժվար գտնվեն մարդիկ, ովքեր կմեղադրեն ինձ չպայքարելու կամ ոչ բավարար պայքարելու մեջ․․․
Ես չէի ուզում, նա ստիպեց ?

Հ․Գ․կնախընտրեմ բանավեճն անցկացնել որոշ ժամանակ անց, որպեսզի այն չկապվի տվյալ նախարարին վերաբերող քաղաքական այլ ուժերի և շրջանակների կողմից նախաձեռնած գործընթացների հետ»,-նշել է Ջուլֆալակյանը:

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր.

«Պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու հետ կապված գործընթացը չի ավարտվել: Ես  այս պահին զերծ կմնամ այդ հարցի մասին խոսելուց, գուցե դրան կանդրադառնամ հաջորդող օրերին»:




Լրահոս