![](https://armlur.am/wp-content/uploads/2020/09/b93b03431347e55ca0cf5d8f6e5ef1fe.jpg)
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները սեպտեմբերի 21-ին Ագաթանգեղոսի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 36-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նա ժամը 01.00-ից 02.40-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոն վարչական շրջանի 5 վճարային տերմինալներից գողություն է արել, իսկ 6 վճարային տերմինալներից՝ գողության փորձ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: