Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր կառավարությունը ավելի քան 31 մլն դրամ է հատկացրել «Կրի՛ր, որ կրենք» կարգախոսով պաստառների տպագրության և այլ ծախսերի համար։
Մասնավորապես, վարչապետի աշխատակազմն այս ամիսների ընթացքում «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» խորագիրը կրող գովազդային արշավի համար 12,6 մլն դրամի գնում է կատարել «Աութդոր Էֆեկտ» ՍՊԸ գովազդային գործակալությունից։
Նկատենք, որ այս ընկերությունը զբաղվում է նաև հասարակական տրանսպորտի կանգառներում տեղադրված կանգառասրահների և կանգառանշանների տեղադրմամբ:
Իսկ ահա մարզերում այդ նույն թեմայով գովազդային վահանակներ տեղադրելու համար 5,9 մլն դրամ է հատկացվել «ԻՄԻՋ Մ.Գ.» գովազդային գործակալությանը:
Իսկ գովազդային արշավի շրջանակներում պաստառների ձևավորման և տպագրության համար 3,2 մլն դրամ հատկացվել է «ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» ՍՊԸ–ին, և 2 մլն 700 հազար դրամ էլ՝ Ա/Ձ Նոննա Իսաջանյանին:
Նկատենք սակայն, որ նշված բոլոր գնումները կատարվել են ոչ մրցակցային եղանակով:
Հիշեցնենք՝ «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» խորագրով գովազդային արշավի շրջանակներում դեռևս հունիսից ողջ հանրապետությունում հայտնվեցին «Կրի՛ր, որ կրենք» գրությամբ պաստառները:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան