ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սևանի ափերը շինհրապարակ են հիշեցնում. կառույցները քանդվել են, բայց չեն մաքրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում շատ էր խոսել Սևանա լճի մաքրման աշխատանքների մասին: Սակայն ՀՀ բնապահպանության նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը, մոտ 2 տարի պաշտոնավարելով, գրեթե ոչինչ չարեց իր քաղաքական առաջնորդի խոստումները կատարելու համար: Հիմա նախարարը փոխվել է, ու կարծես թե գնում է այդ ուղղությամբ:
Նշենք, որ Շրջակա միջավայրի նախարարության հրապարակած տվյալների համաձայն, Սեւանի ափամերձ տարածքներում 3.800 ապօրինի շենք-շինություն կա, որոնք բոլորը ենթակա են քանդման: Այսինքն՝ Սևանի ափամերձ տարածքում «1905 մետրից ցածր գտնվող բոլոր 4800 շինությունները, բացառությամբ Խորհրդային Միությունից մնացած որոշ պոմպակայանների, ապօրինի են, եւ այդ նիշից ցածր որևէ օրինական շինություն չկա…»։
ArmLur.am-ը եղել է Սևանի տարածքում՝ պարզելու համար, թե ինչ փուլում է գտնվում ապօրինի շենք-շինությունների քանդման գործընթացը:
Ապօրինի եւ Քանդման ենթակա կառույցների մի մասը ակնհայտորեն քանդվել են, բայց ոչ թե Սեւանա լճի ափն է մաքրվել, այլ վերածվել է կիսաքանդ շինություններով լի տեսարանների ու մեծ հաշվով Սեւանի ափերը շինհրապարակ են հիշեցնում: Մինչդեռ Սեւանա լճի ափամերձ տարածքները ապօրինի շինություններից ազատել ասվածը ոչ թե նշանակում է կիսաքանդ դարձնել շինությունները, այլ Սեւանն իսկապես մաքրել, ազատագրել ապօրինի զավթիչներից՝ վերադարձնելով դրանք հանրային նշանակության տարածքների:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս