Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ի իր միկրոբլոգում անդրադարձել է արցախա–ադրբեջանական սահմանին լարվածության սրմանն ու Ադրբեջանի կողմից ագրեսիայի սանձազերծմանը։
Խաղաղ բնակավայրերի հրետակոծումը վկայում է, որ Ադրբեջանը նախապատրաստվել էր ագրեսիային
«Ղարաբաղում շարունակվում են լայնամասշտաբ բախումները հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև։ Մեր երկիրը պետք է դադարի այս կրակի վրա բենզին լցնել, որովհետև այս պատերազմում հաղթողներ չեն լինելու»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ: