Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին բանակցություններ սկսելու կոչ է անում, պատրաստ է աջակցելու միջազգային կազմակերպությունների հարթակում հակամարտության կարգավորման խաղաղ ուղիների որոնմանը՝ կիրակի օրը հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ գրում է ria.ru-ն:
«Ղազախստանի Հանրապետությունը խոր մտահոգություն է հայտնում 2020-ի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հայ-ադրբեջանական հակամարտության սրման կապակցությամբ: Մենք կոչ ենք անում մեր բարեկամներ Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետություններին ձեռնարկել բոլոր միջոցները իրավիճակը կայունացնելու, ուժի կիրառումից հրաժարվելու և բանակցություններ սկսելու համար: Մենք պատրաստ ենք աջակցելու խաղաղության որոնմանը:
Որպես Ասիայի վստահության փոխհամագործակցության և միջոցների հարցով համաժողովի ներկայիս նախագահ՝ մենք առաջարկում ենք օգտագործել Համաժողովի վստահության միջոցների գործող փաթեթը », – ասված է Ղազախստանի կիրակի օրը ԱԳՆ-ի գործակալության կայքում հրապարակված հայտարարության մեջ: