Արցախի ճանաչման հարցն ամեն պահի կարող է օրակարգ բերվել․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ռազմական դրություն հայտարարելուց հետո իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների մասնակցությամբ խորհրդարանում փակ քննարկում է ընթացել։ ԱԺ ընդդիմությունն իշխանությունից պահանջել է ժամ առաջ Արցախի ճանաչման գործընթաց սկսել, քանի որ միջազգային հանրությունից որեւէ ակնկալիք չկա, եւ անցած 30 տարվա պատմությունը դա է ցույց տալիս։

Սակայն պատասխան են ստացել՝ քանի դեռ բանակցությունների փոքրիկ հույս կա, պետք է հետաձգել ճանաչումը, թեեւ չի բացառվում, որ ամեն պահի հարցը կարող է օրակարգ մտնել։ Դրա նախաքայլն արված է ռազմական դրություն հայտարարելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս