ՌԴ պետդուման այսօր հայտարարություն կընդունի Արցախի հարցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՌԴ պետդուման հայտարարություն է ընդունելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին՝ կոչ անելով կողմերին դադարեցնել մարտական գործողությունները և առաջարկելով միջնորդական օգնություն հարցի խաղաղ կարգավորման համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հեղինակն ԱՀՊ, Եվրասիական ինտեգրացիոն և հայրենակիցների հարցերով հանձնաժողովն է, պատգամավորներն իրենց անհանգստությունն են հայտնելու հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմամբ, որը հանգեցրել է մարդկային մեծ կորուստների: Նաև դատապարտվելու է ուժի կիրառումը:

Պատգամավորները կողմերին կոչ են անելու անհապաղ վերադառնալ բանակցային սեղան՝ պատրաստակամություն հայտնելով դառնալ միջնորդ իրավիճակի կարգավորման հարցում:




Լրահոս