ԵԱՀԿ Մշտական խորհուրդը հատուկ նիստ է հրավիրել։ Այս մասին նշված է Twitter–ի` Ալբանիայում ԵԱՀԿ–ի ներկայացուցչության պաշտոնական էջում։
«Հատուկ նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում վերջին զարգացումները»,– նշված է գրառման մեջ։
Կզեկուցի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Նիստը կկայանա Կենտրոնական Եվրոպայի ժամանակով 17։00–ին (Երևանի ժամանակով` 19։00-ին։)