ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը ներկայացնում է իրավիճակը սահմանին: Նա նշեց, թե ադրբեջանական կողմի մտադրությունները ձախողվել են եւ հայկական կողմը վերցրել է նախկին օրերին կորցրած որոշակի դիրքեր , իսկ ադրբեջանական կողմը կիրառել է իր ամբողջ զինանոցը:
«Հակառակորդի գրոհները ինտենսիվ են եղել այն վայրերում, որտեղ նախորդ օրերին հաջողություններ են ունեցել, սակայն ձախողվել են», – նշեց նա:
Ադրբեջանական կողմն ունի 17 տանկի, 13 ԱԹՍի, 500-ից ավելի անձնակազմի կորուստ: Նա նշեց նաև, որ հայկական կողմը ևս կորուստներ ունի:
Մանրամասները՝ տեսանյութում