Կենտրոն վարչական շրջանի մի քանի հարյուր թոշակառուներ որոշել են այս ամսվա թոշակը կփոխանցեն հայոց բանակին։ Այս մասին տեղեկացրել է Կենտրոն վարչական ղեկավար Ավետ Պողոսյանը։
«Էն, որ մեր ազգն անպարտելի է, համոզվում ես ամեն քայլափոխի:
Ամենաթարմ ու ամենահուզիչ ապացույցն ասածիս այսօր արձանագրվեց: Կենտրոն ՎՇ-ի մի քանի հարյուր թոշակառուներ կապ են հաստատել Սոցիալական աջակցության կենտրոնի բաժնի հետ ու պայքարել, որ իրենց այս ամսվա թոշակը փոխանցվի բանակին»,- գրել է Պողոսյանը։