ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այսօր համակարգում վառելիքի լուրջ խնդիր ունենք, լուրջ պրոբլեմ կա»:Ալիկ Սարգսյան «1in.am»Դեռ դպրոցական դասագիրքն է փաստում, որ հեղուկի չափման միավորը լիտրն է: Այսինքն` եթե տվյալ դեպքում ոստիկանությանը կոնկրետ քանակությամբ բենզին է հատկացվում, ապա հեղուկը չի կարող ընդարձակվել այնքան, որ հերիքի ոչ միայն  աշխատակիցներն, այլեւ պետական բենզինի հաշվին սեփական տաքսի ծառայություններ աշխատեցնելուն: Եթե մինչ այսօր Մարգար Օհանյանն էր մսխում պետական բենզինը, ապա հիմա նա «նստած է», այնպես որ, բենզինը պետք է բավականացնի: Տեսնենք, թե երկու-երեք ամիս հետո ինչ է ասելու ոստիկանապետը, երբ բենզինը կրկին սկսի չբավականացնել: Թեեւ դրա պատասխանն էլ կարող են արհավիրքների շարքից տալ. օրինակ` ասել, որ բենզինը հօդս է ցնդել:




Լրահոս