ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիևը, չլսելով Էրդողանին, խոնարհվեց Պուտինի առջև. ռուս վերլուծաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը բնական է համարում, որ երեկ Մոսկվայում երեք երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից և որոշումից հետո ղարաբաղաադրբեջանական սահմանին դեռ հանգիստ չէ, եւ Ադրբեջանը շարունակում է խախտել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը:

Նրա խոսքով դիրքերի ամրապնդման համար վերջին շանսերն են օգտագործվում: Միևնույն ժամանակ ռուս վերլուծաբանը կարևոր է համարում երեք նախարարների կողմից ընդունված որոշումը՝ հաշվի առնելով այն երկարատև բանակցությունները, որոնց արդյունքում հնարավոր  է եղել հասնել դրան: Միևնույն ժամանակ նա բնական համարեց Թուրքիայի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները, քանի որ վերջինս դուրս է եկել խաղից:

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումն էր, որի արդյունքում 11 ժամ տևած բանակցություններից հետո երեք նախարարները հայտարարություն տարածեցին՝ հայտնելով, թե մարդասիրական նպատակներով կրակի դադարեցում կլինի` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Միևնույն ժամանակ նշվեց, որ կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս