Ֆրանսիան դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը:
«Ֆրանսիան, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն, լիարժեքորեն պատրաստ է նպաստել առանց նախապայմանների բանակցությունների վերսկսմանը՝ հակամարտության խաղաղ կարգավորման հանելու նպատակով»,- նշել է Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչը ներկայացուցիչը:
Թուրք-ադրբեջանական ագրեսիայի դատապարտման պահանջով հայերը ցույց են անցկացրել Լյուքսեմբուրգում՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդառաջ: ԱԳ նախարարների հանդիպման վայրի մոտ հավաքվածները վանկարկել են. «Էրդողան՝ ահաբեկի՜չ» և ծածանել Հայաստանի ու Արցախի դրոշները:
ԵՄ արտգործնախարարները հոկտեմբերի 12-ին դեմ առ դեմ հանդիպում են Լյուքսեմբուրգում `քննարկելու գլոբալ քաղաքական իրավիճակը, օրակարգում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Միևնույն ժամանակ Արցախի Հանրապետության Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը սկսել է նախապատրաստական աշխատանքներ՝ ադրբեջանական կողմի՝ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման և շփման գծում իրավիճակի կայունության դեպքում՝ անցնելու փոխադարձ մարդասիրական գործողությունների իրականացմանը։
Մանրամասները՝ տեսանյութում