ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր վաղվա նիստում որոշում կկայացնի Հայաստան համահայկական հիմնադրամին գումար փոխանցելու մասին:
Մեզ հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ ղեկավար Գարեգին Բաղրամյանը որոշում է կայացրել հանձնաժողովի 2020 թվականի բյուջեով հաստատված աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից 13 մլն 600 հազար դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին փոխանցելու մասին:
Ի դեպ, այս հարցը չի քննարկվելու Հանձնաժողովի նիստին:
Ս.Հ.