Էստոնիայի կառավարությունը 100 հազար եվրո կհատկացնի ԼՂ-ում հումանիտար իրավիճակը թեթևացնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուի միջնորդությամբ Էստոնիայի կառավարությունը պահուստային ֆոնդից 100 հազար եվրո գումար կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար կարիքները հոգալու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է էստոնական «Poliitika»-ն:

Էստոնիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ ԼՂ-ն կանգնած է հումանիտար ճգնաժամի եզրին, իսկ իրենք չեն կարող պարզապես դիտորդի դերում մնալ:

Ուրմաս Ռեյնսալուն Էստոնիայի կառավարությանն առաջարկել է 100 հազար եվրո հատկացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը թեթեւացնելու համար, որը կառավարությունն ընդունել է:




Լրահոս