ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում դիտորդներ տեղակայել սահմանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտմանը:

«Մենք հստակ կիմանայինք, թե որ կողմն է խախտել ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը, եթե արդբեջանցիները թույլ տային միջազգային դիտորդներին մոնիտորինգ անցկացնել շփման գծում, ինչպես սահմանված է 2015 թվականի Ռոյս-Էնգել համաձայնագրում»,-  «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է նա՝ ընդգծելով, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պետք է պնդի դա:

ԱՄՆ օրենսդիրներ Էդ Ռոյսն ու Էլիոթ Էնգելն առաջարկել էին երեք կոնկրետ քայլեր, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում բոլոր քաղաքացիների համար համապարփակ և տևական խաղաղության հաստատմանը:

Կոչ էր արվում համաձայնություն ձեռք բերել բոլոր կողմերից՝ դիպուկահարներ չտեղակայել շփման գծում, ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող զարգացած կրակորսիչ համակարգերի և ձայնային սարքավորումներ տեղակայել՝ հարձակումների աղբյուրը ճշտելու համար և ԵԱՀԿ դիտորդներ տեղակայել՝ շփման գծում հրադադարի խախտումների դեպքերն ավելի լավ վերահսկելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս