ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը թող չուրախանա, մենք ապրելու ենք Ստեփանակերտում. արցախցիները անկոտրում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուշիի շրջանի Քարինտակ գյուղի բնակչուհի 44-ամյա Նաիրուհի Թովմասյանն է, 5 երեխաների մայր, Քարինտակում թողել է տունը, անասուներին: Տիկին Նաիրուհու ընտանիքն այնտեղ զբաղվում էր բանջարեղենի մշակությամբ, անասնապահությամբ: Պատերազմի սկսվելու ժամանակ երեխաներին նախ Քարինտակից տեղափոխել է Գորիս, հետ գնացել գյուղ, բայց երբ ամուսինն առաջնագծում վիրավորվել է, ամուսնու հետ եկել է Երեւան: Քարինտակից կարողացել է դուրս հանել նաեւ հղի հարսին՝ փոքր բալիկի հետ:

Այժմ որդին առաջնագծում է: Տիկին Նաիրուհին ArmLur.am-ի հետ զրույցում մտահոգվում է՝ գյուղում թողել է մեկին եւ անընդհատ մտածում է, թե ոնց է հիմա նա այնտեղ:

Տիկին Նաիրուհուն հանդիպեցինք Երեւանում բացված օպերատիվ շտաբում: Եկել էր՝ գումար ստանար կոմունալ վարձերը վճարելու համար: Մեր զրուցակիցը պատրաստ է աշխատել, անգամ զանգել է եւ հետաքրքրվել, թե որտեղ աշխատանք կա:

Շտաբի մոտ էր նաեւ 16-ամյա Նանար Ազարյանը՝ Ստեփանակերտից: Նանարը Ստեփանակերտում է թողել ուսանողական կյանքը: 16-ամյա ստեփանակերտցի գեղեցկուհին Երեւանի ընդունելությունից գոհ է. ասում է՝ երեւանցիները բարեհամբույր են: Բայց Նանարը Երեւանում նկատել է, որ վարձու բնակարանների գներն են բարձր. սկսում են 100-120 հազար դրամից: Բայց չնայած սրան 16-ամյա աղջիկը վստահ է, որ շուտով գնալու է Ստեփանակերտ՝ շարունակելու կիսատ թողած ուսանողական կյանքը:

Իսկ ահա մարտակերտցի 17-ամյա Թագուհի Առուստամյանը եղբայրների հետ է եկել Երեւան, բարեկամի տանն են մնում: Կարոտում է Մարտակերտը: Թագուհին ArmLur.am-ի հետ զրույցում հիշեց, թե ինչպես է Մարտակերտից դուրս եկել: Չի մոռացել անգամ օդում պտտվող անօդաչու սարքերը:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս