Ֆրանսիան վերլուծում է ԼՂ շուրջ համաձայնագրի պայմանները․ Մակրոնն առաջիկայում կհանդիպի ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը կնքվել է մի քանի շաբաթ տևած մարտերից հետո։ Այդ ընթացքում Ֆրանսիան անշեղորեն իր վրա էր վերցրել բռնությանը լիովին վերջ տալու և հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու պարտավորությունը, ասվում է Ելիսեյան պալատի կայքում հրապարակված հայտարարությունում։ Հաղորդագրության համաձայն՝ Ֆրանսիան գտնվում է համաձայնագրի պայմանների վերլուծության փուլում և ակտիվորեն խորհրդակցություններ կվարի Ռուսաստանի հետ՝ Հայաստանի շահերը պահպանող և հարգող քաղաքական կայուն լուծման հասնելու համար:

Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մոտ ժամանակներում կհանդիպի նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Ֆրանսիան վճռականորեն կոչ է անում Թուրքիային դադարեցնել սադրանքները Լեռնային Ղարաբաղի շուրջ, ցուցաբերել զսպվածություն և չձեռնարկել ոչինչ, ինչը կվտանգի կողմերի միջև Մինսկի խմբի շրջանակում երկարաժամկետ համաձայնագրի կնքմանը։ Նշվում է նաև, որ այս պահին առաջնահերթությունը պետք է տրվի մարտական ​​գործողությունների կայուն դադարեցմանն ու հրադադարի ռեժիմի պահմանմանը:




Լրահոս