ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ ասուլիսից առաջ բերման ենթարկվեցին ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, Արսեն Բաբայանը, Ազգային օրակարգ կուսացության նախագահ Արա Հակոբյանը: Նրանք պետք է ելույթ ունենային հրավիրված ասուլիսի ժամանակ: Նրանց փոխարեն ասուլիսը վարում են ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը, հասարակական-քաղաքական գործիչ, Համազգային հայ կրթական և մշակութային միության նախագահ Լիլիթ Գալստյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ-ն հրապարակել է այն 10 գործիչների անունները, որոնք ձերբակալվել են հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով: