Նոր լիազորություն կտրվի ոստիկանության բժշկական հանձնաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանության բժշկական հանձնաժողովն իրավունքն կունենա ռազմական դրության պայմաններում մարտական գործողություններին մասնակցող ոստիկանության ծառայողների վիրավորվելու, վնասվածք կամ խեղում ստանալու կամ մահանալու դեպքում պատճառական կապը հաստատող եզրակացություններ կայացնել:

Իսկ հանձնաժողովը կձեւավորվի Ոստիկանության պետի կողմից Ոստիկանության բժշկական վարչության պետի ներկայացմամբ։ Հանձնաժողովը կհամալրվի հետեւյալ մասնագիտացմամբ բժիշկներով` թերապեւտ, վիրաբույժ, հոգեբույժ, նարկոլոգ, նյարդաբան, քիթ-կոկորդ-ականջաբան, ակնաբույժ, մաշկաբան, հոգեբան:

Պարզվում է, որ ոստիկանությունում բժշկական փորձաքննությունների գործնական իրականացման ընթացքում վերջին մի քանի տարիներին առաջացել են մի շարք բացեր: Այսինքն ռազմական դրության պայմաններում ոստիկանության ծառայողները մասնակցել են մարտական գործողություններին, հակառակորդի հետ շփման գոտում ստանում են վնասվածքներ, վիրավորումներ, կան նաեւ մահվան դեպքեր, մինչդեռ ոստիկանության բժշկական հանձնաժողովը նման դեպքերում համապատասխան պատճառական կապը որոշելու լիազորություն քննարկվող որոշմամբ չունի: Եւ այս խնդիրը լուծելու նպատակով ՀՀ ոստիկանությունը որոշման նախագիծ է մշակել, որն էլ ներկայացրել է ՀՀ կառավարության քննարկմանը:

Ս.Հ.




Լրահոս