Պաշտպանության հանձնաժողովը երկու անգամ հետաձգեց ռազմական դրությունը վերացնելու հարցի քննարկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 11։00-ին, նախատեսվում էր ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ գումարել, որի ընթացքում քննարկվելու էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից նախաձեռնած «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Պաշտպանության հանձնաժողովը նախ հայտնեց, որ նիստը տեղափոխվում է 14։30, իսկ հետո՝ 16։30։

Այս պահի դրությամբ դեռևս հստակ չէ՝ այդ ժամին նիստ կգումարվի, թե ոչ: Նկատենք, որ արդեն վաղը պետք է տեղի ունենա ԱԺ արտահերթ նիստ, որի ժամանակ էլ պետք է քննարկվի այդ հարցը:




Լրահոս