Լուկաշենկոն պատրաստ է Ռուսաստանի հետ դիմակայել ԱՄՆ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսը պատրաստ է Ռուսաստանի հետ համատեղ հաղթահարել ժամանակակից աշխարհում առկա խնդիրները, սկսած կորոնավիրուսի համաճարակից մինչև ԱՄՆ-ի «միանձնյա գերակայության» հավակնություններ:

Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մինսկում տեղի ունեցած հանդիպման շրջանակներում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի» պարբերականը:

«Դուք գիտեք, որ աշխարհում այսօր շատ են մարտահրավերները և դուք պետք է իմանաք, որ Ռուսաստանի ցանկության դեպքում Բելառուսը պատրաստ է Ռուսաստանի կողքին անցնել իր ճանապարհը` հաղթահարելու համար այդ խնդիրները՝ սկսած համավարակից մինչև տարբեր տեակի պահանջներ, առաջին հերթին ԱՄՆ-ի կողմից աշխարհում միանձնյա գերակայությանը վերաբերող հավակնությունները»,-ասել է Լուկաշենկոն:




Լրահոս