Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հայտարարել է, որ կթողնի իր պաշտոնը նոր Սահմանադրության ընդունումից հետո, գրում է «Բելտա» գործակալությունը:
«Ես ինձ հարմարեցված ոչ մի Սահմանադրություն չեմ պատրաստում։ Նոր սահմանադրությամբ ես ձեզ հետ նախագահ չեմ աշխատի։ Այս պատճառով էլ հանգստացեք, հանգիստ տարեք այն», – հայտարարել է Լուկաշենկոն ՝ չհստակեցնելով, թե երբ կգա այդ օրը, սակայն նշել է, որ Սահմանադրության մեջ փոփոխությունների և նախագահի լիազորությունների ճշգրտման անհրաժեշտություն կա։
Բելառուսի նախագահի խոսքով՝ ինքը երբեք թույլ չի տա, որ նոր սահմանադրության քվեարկության ժամանակ կամ հետագայում նոր Սահմանադրությամբ ընտրությունների անցկացման ժամանակ կեղծումներ լինեն:
«Նույնիսկ եթե ես իմանամ, որ դա այն չէ, ինչ ես եմ ցանկանում: Ինչո՞ւ, որովհետև բելառուս ժողովուրդը պետք է անցնի այն ուղին, որը պետք է անցնի: Ավելի լավ է հիմա՝ առանց պատերազմի, ավելի վատ, եթե այդ պատերազմը մեզ պարտադրվի», – հայտարարել է Լուկաշենկոն: