Ժամկետային զինծառայողների ծնողները հայտարարություն են տարածել.
Արցախում ժամկետային զինծառայողների ծնողներ և հարազատներ‼️
Այսօր կայացավ մեր հերթական հանդիպումը ՊՆ-ում:
Ուզում եմ հայտնել, որ հանդիպումը արդյունավետ էր. մենք պատրաստել էինք հարցերի փաթեթ, որոնք կապված էին զինծառայողների անվտանգության երաշխիքների, անհրաժեշտ պայմանների և բուժսպասարկման, զորքի բարոյա-հոգեբանական վիճակի հետ, նաև մասնավոր որոշ հարցեր:
Բանակի և երկրի անվտանգության նկատառումներից ելնելով` չեմ կարող հրապարակել հանդիպման մանրամասները սոցցանցում և մեր հարցերի պատասխանները, հատկապես զինծառայողների անվտանգության երաշխիքներին վերաբերող պատասխանները, սակայն ուզում եմ նշել, որ պատասխանները համարում եմ բավարար ներկա փուլում:
Մեզ ներկայացվեցին փաստեր ռեալ իրավիճակի մասին, որի հետ անհնար է չհամաձայնել, ինչպես նաև փաստեր այն մասին, որ ՊՆ-ը ինտենսիվորեն զբաղվում է հրատապ հարցերով:
Դուք արդեն գիտեք, որ արձակուրդների տրամադրման գործընթացը սկսված է, ուզում եմ նաև հատուկ նշել, որ այս արձակուրդները արտահերթ են և չեն ազդելու երեխաներին հերթական արձակուրդներ տրամադրելու վրա:
Ինչպես նաև` երեխաների արձակուրդների գրաֆիկն արդեն հիմնականում կազմված է, և եթե դուք ցանկանում եք իմանալ, թե ձեր երեխան որ հոսքով և երբ է գալու արձակուրդ, զանգահարեք 8501, 8502 կամ 8503 հեռախոսահամարներով:
Ուղղակի հաշվի առեք, որ մոտակա օրերը այդ համարները շատ ծանրաբեռնված են լինելու:
Այս փուլում այլևս ակցիաներ չեն անցկացվելու` մեր ֆորմատը փոխվում է ՊՆ-ի հետ հանդիպումների ֆորմատի, հանդիպումները լինելու են շարունակական և լինելու է համագործակցություն:
‼️Այն ծնողները, որոնք այօր ներկա չեն գտնվել ՊՆ դիմաց և տեղյակ չեն հանդիպման մանրամասներից, պատրաստ եմ նորից հանդիպել նրանց հետ և ներկայացնել մանրամասները‼️
‼️Ովքեր կուզենան լսել և իմանալ մանրամասներ, կխնդրեմ վաղը` դեկտեմբերի 2-ին, ժամը 12-ին գալ Կառավարության շենքի մոտ‼️
Խնդրում եմ տարածել‼️