Հասարակական գործիչ Զոհրապ Եգանյանը կարծում է՝ 44-օրյա պատերազմից հետո այժմ այնպես պետք է անել, որ հասարակությունը դուրս գա էյֆորիկ վիճակից, հանդարտվի եւ նոր միայն արտահերթ ընտրություններ լինեն, որպեսզի ժողովուրդն ավելի հանգիստ պայմաններում որոշում կայացնի:
«Այս պահին Հայաստանն ապրում է իր պատմության ամենաողբերգական շրջաններից մեկը: Եվ այս պահի դրությամբ մեզանից շատերը դեռևս այն հուզականության, նեգատիվ ազդեցության տակ ենք, որը մենք տեսանք: Հիմա սթափ և ռացիոնալ խոսել շատ դժվար է: Ես չեմ ցանկանում, որ մեր հասարակությունը շարունակի որոշումներ կայացնել էմոցիոնալ ֆոնի վրա: Եթե մեզ հաջողվի որոշումներ կայացնել, գնալ որոշակի քայլերի ավելի սառը վիճակում, ապա դա կլինի ավելի ճիշտ, քան էմոցիոնալ ֆոնի վրա», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան