Ինչու է արգելվել Արմավիրի մարզում աճեցված լոլիկի եւ պղպեղի ներմուծումը Ռուսաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոսսելխոզնադզոր»-ը որոշել է դեկտեմբերի 14-ից արգելել Հայաստանի Արմավիրի մարզում աճեցված լոլիկի եւ պղպեղի ներմուծումը: Ըստ ռուսական կողմի պարզաբանման՝ այդ արտադրանքներում գտնվել է «պեպինո խճանկարային» վիրուս: Այդ վիրուսը ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է համարվում:

Շատ հաճախ այն ազդում է ջերմոցներում աճեցված բերքի վրա: Ի դեպ, տեղեկացնենք, որ դեկտեմբերի 10-ից ռուսական կողմն արգելել է խնձորի եւ լոլիկի ներմուծումն Ադրբեջանից:

Ս.Հ.




Լրահոս