ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Որոտան գյուղում ադրբեջանցիները տան տերերին մեկ ժամ ժամանակ են տվել տունն ազատելու համար։ Այս խնդրի շուրջ ArmLur.am-ը զրուցեց Որոտանի գյուղապետ Սուրիկ Օհանջանյանի հետ եւ պարզեց, որ ադրբեջանցիները մեկ ժամ ժամանակ տվել են իր եղբոր ընտանիքին: Այդ տունը, որը հիմա ադրբեջանական կողմը պնդում է, թե իրենց տարածքում է, պատկանում է Որոտանի գյուղապետի եղբորը:
«Այս պահին բան չկա, բայց երեկ ժամը 11-ին եկել են ադրբեջանցիները եւ մեկ ժամ ժամանակ են տվել իրերը հավաքելու համար: Ռուսները հիմա կանգնած են եւ պարզաբանում են, թե տարածքն ումն է: Ադրբեջանցիները գնում գալիս են:
Մենք ունենք կադաստրի վկայական, բոլոր թղթերը տվել ենք, հիմա այդ պարազաբանումները, բանակցությունները գնում է: Անորոշ վիճակ է, ոչ մի բան չեմ կարող ասել»,- իրավիճակը ներկայացրեց գյուղապետը: Մեր զրուցակիցը փոխանցեց, որ ՀՀ պաշտպանության, արտաքին գործերի նախարարություններից որեւէ ներկայացուցիչ Որոտան չի եկել:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.