ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որտեղ է եղել պատերազմի օրերին Արգիշտի Քյարամյանը և ինչու անակնկալ կերպով նոր պաշտոն ստացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ Արգիշտի Քյարամյանը պաշտոնի է նշանակվել. այս անգամ Քյարամյանը զբաղեցնում է ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Իսկ ով է Արգիշտի Քյարամյանը, ու ինչու է այդքան հաճախ պատասխանատու պաշտոններից ազատվում ու կրկին այլ պաշտոնի նշանակվում:

29-ամյա Արգիշտի Քյարմյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում: 2009-2011 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ըստ կենսագրական տվյալների 2013 թվականին եւ սովորել է Երեւանի պետական համալսարանում եւ 2013-2014, աշխատել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում: 2016 աշխատել է Շիրակի մարզի դատախազության դատախազ: Իսկ արդեն 2018թ. աշխատել է Երևան քաղաքի դատախազության դատախազ: Նույն թվականի հուլիսին Քյարմյանը դատախազությունից տեղեափոխվել է Պետական եկամուտներրի կոմիտե՝ հետաքննության վարչության պետ:

Ու մի քանի ամիս հետո՝ 2019 փետրվարից նշանակվել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ: Մեկ ամիս էլ չանցած՝ մարտին Քյարմյանը տեղափոխվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության, նշանակվելով ղեկավարի օգնական: Կրկին մեկ ամիս «չբոլորած» ապրիլի 10-ից մինչեւ 2020թ. մայիսի 4-ը՝ զբաղեցրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնը՝ նշանակումից 5 օր անց համատեղել է պաշտոնը պետի՝ Դավիթ Սանասարյանի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնի հետ:

Ամենակարճ նշանակումը Արգիշտի Քյարամյանի եղել է 2020 մայիսի 4 – մայիսի 5՝ 1 օրով նշանակվել է ՀՀ Քնչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում: Իսկ հաջորդ օրը նշանակվել նշանակվել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնում:

Քյարամյանը 2020 հունիսի 8-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 8-ը զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը: Երեբ Արցախում պատերազմ էր ընթանում անակնկալ ձեւով Քյարամյանը ազատվեց ԱԱԾ տնօերնի պաշտոնից ու կարելի է ասել անհետացավ տեսադաշտից: Ըստ մեր տեղեկությունների Արգիշտի Քյարամյանը պատերազմի ողջ օրերին Արցախում է եղել, հրամանատարական աշխատասենյակներում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն Քյարամյանը նաեւ ներկա է եղել Շուշիում ընթացող մարտեին, բայց «բունկերներում», վերահսկելով իրավիճակը:

Ու երեկ հանկարծակի հայտնի դարձավ, որ Քյարամյանը կրկին պաշտոն ունի, այս անգամ ՔԿ-ում: Մենք արդեն տեւական ժամանակ է փորձում ենք զրուցել Արգիշտի Քյարամյանի հետ, սակայն վերջինս կտրականապես չի պատասխանում հեռախոսազանգերին: Բոլորի համար, անհասկանալի է մնում այն հարցը, թե ինչումն է Քյարամյանի «շքեղեությունը«, որ վերջինս այդքան հաճախակի է նշանակվում նման պատասխանատու պաշտոնների ու կարճ ժամանակ հետո ազատվում այդ պաշտոններից: Հուսանք, որ այս պաշտոնը Քյարամյանը երկար ժամանակ կզբաղեցնի:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս