Թուրք ինժեներները Սոմալիում ահաբեկիչ-մահապարտի թիրախ են դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոմալիում հունվարի 2-ին 4 մարդ՝ այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացի է զոհվել, ինչպես նաև մի քանի թուրք աշխատողներ են վիրավորվել, երբ մահապարտ- ահաբեկիչը ռումբ է պայթեցրել կառուցվող մայրուղու շինհարթակներից մեկի հատվածում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Garowe լրատվական պորտալը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ մայրուղին կառուցվում է թուրքական շինարարական ընկերության կողմից: Գերատեսչությունը նշել է, որ հարձակման հետևանքով Թուրքիայի չորս քաղաքացի է տուժել:

Նրանք թուրք ինժեներներն էին, որոնք Սոմալիում մասնակցում էին մայրուղու կառուցման աշխատանքներին: Պորտալը հայտնում է, որ հարձակումն իրականացվել է թուրքական ռազմաբազայից 15 կիլոմետր հեռավորության վրա:Մահապարտ-ահաբեկիչը մոտոցիկլետով պայթել է այն հատվածում, որտեղ աշխատում էին Թուրքիայի քաղաքացիները:

Հաղորդվում է, որ Թուրքիայի և Քաթարի համաֆինանսավորմամբ Սոմալիում կառուցվող այս մայրուղու վրա վերջին վեց ամիսներին ահաբեկչությունները պարբերական բնույթ են կրում: Դրանք իրականացվում են իսլամիստական «Ալ-Շաբաբ» խմբավորման զինյալների կողմից:




Լրահոս