ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել.
Ի պատասխան ԶԼՄ-ների բազմաթիվ հարցումների՝
Հրապարակում եմ 44-օրյա պատերազմի պատճառների և պատերազմում կրած պարտության օբյեկտիվ հանգամանքները վերհանելու նպատակով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից մշակված՝ պարիտետային փաստահավաք խմբի մասին առաջարկվող նախագծի վերաբերյալ փաստահավաք խմբում, ըստ նախագծի, ներգրավման ենթակա քաղաքական ուժերից («Իմ քայլը», ԲՀԿ, ՀՀԿ, ՀՅԴ, «Մենք»«Հանրապետություն») ստացված բոլոր պատասխանները։
Վերոնշյալ քաղաքական ուժերի հետ շարունակելու ենք քննարկումները սեղմ ժամկետում օրենքի ուժով պարիտետային փաստահավաք խումբ կազմավորելու վերաբերյալ, քանի որ գտնում ենք, որ անհրաժեշտ է մշակել օրենքի նախագիծ՝ մեր կողմից առաջարկվող փաստահավաք առաքելությունն իրականացնելու համար։